-
07.01.2017|
20:34
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ:
-
07.01.2017|
15:52
Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացող Էշթոն Քարթերը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել նախագահ Վլադիմիր Պուտինի պատճառով:
-
07.01.2017|
15:51
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը։ Վարչապետի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մեր հայ համաքաղաքացիներին եւ եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնի առթիվ:
-
07.01.2017|
15:50
Ռուսաստանը «ծրագրում էր միջամտել» ու «միջամտել է» ԱՄՆ ընտրություններին՝ ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Ես կարծում եմ` ռուսներն իսկապես մտադիր էին միջամտել ու միջամտել են»,- ասել է նա։
-
07.01.2017|
15:50
Թուրքիայի իշխանությունները հեռացրել են պետական հեղաշրջման փորձին մասնակից ավելի քան 6 000 մարդու, հայտնում է Reuters-ը:
-
07.01.2017|
15:49
Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան լայնամասշատաբ գործողություն է պատրաստում PKK-ի ու PYD-ի դեմ, որը պետք է իրականացվի Ղանդիլում, Շենգալում (Հյուսիսային Իրաք) և Ռոժավայում (Սիրիա)։
-
07.01.2017|
15:47
Իսրայելը որոշել է 6 մլն դոլարով կրճատել ներդրումները ՄԱԿ-ի բյուջեում: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցչությունը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Իսրայելը կդադարեցնի ՄԱԿ-ում (բյուջեում) ներդրումների մի մասի վճարումը՝ հավասար մոտ 6 մլն դոլարի՝ ի պատասխան Անվտագության խորհրդի ընդունած 2334 բանաձևի:
-
07.01.2017|
15:44
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օդանավակայաններից մեկում զինված տղամարդը կրակ է բացել` սպանելով հինգ մարդու, նախքան իշխանություններին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան:
-
07.01.2017|
15:43
Հունվարի 7-ի ժամը 08.30-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են: Փակ է ՈՒրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը:
-
07.01.2017|
15:43
Հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շՀունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց:ուրջ 50 անգամ՝ արձակելով մոտ 450 կրակոց: